Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը համաշխարհային WORLD FOLK VISION հեղինակավոր մրցույթ-փառատոնում հաղթանակ է գրանցել՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը։
Առցանց հարթակում անցկացվող այս մրցույթին մասնակցելիս Մարիաննան ներկայացրել էր ազգային նվագարան քանոնը՝ կատարելով Սայաթ-Նովայի «Էշխեմեդ» ստեղծագործությունը: Ընտրությունը տևել էր մեկ ամիս: Մրցույթին մասնակցել էր 115 երկրի ներկայացուցիչ, բայց կիսաեզրափակիչ փուլ էր անցել 180-ը` 60 երկրից: Նրանց թվում են եղել նվագախմբեր, երգչախմբեր, անհատ կատարողներ:
Մարիաննա Գևորգյանը սովորել և գերազանցությամբ է ավարտել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, հանրապետական, միջազգային մրցույթ-փառատոնների ոսկե մեդալակիր է: Աշխատում է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան «Տաղարան» հնագույն երաժտության համույթում (գեղարվեստական ղեկավար՝ Ս. Երկանյան):
Լուսանկարը՝ Մարիաննա Գևորգյանի ֆեյսբուքյան էջից